Մարիշկա Հարգիթեյ
Մարիշկա Հարգիթեյ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց, The Groundlings?, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Marymount High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Միկի Հարգիթեյ, մայր՝ Ջեյն Մենսֆիլդ |
Ամուսին(ներ) | Փիթեր Հերման |
Երեխա(ներ) | August Miklos Friedrich Hermann? և Andrew Nicolas Hargitay Hermann? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարիշկա Հարգիթեյ (անգլ.՝ Mariska Magdolna Hargitay, հունվարի 23, 1964[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր։ Հանդիսանում է 1950-ականների լեգենդար դերասանուհի Ջեյն Մենսֆիլդի և բոդիբիլդեր Միկի Հարգիթեյի դուստրը։ 1982 թվականին հաղթել է «Միսս Բևեռլի Հիլզ» գեղեցկության մրցույթում։ Միաժամանակ շարունակել է սովորել դերասանական վարպետություն և 1985 թվականին առաջնաելույթ է ունեցել «Գոբլիններ» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է կինոյի և հեռուստատեսության մի շարք նախագծերում։
1999 թվականին Հարգիթեյը «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» հեռուստատեսային դրամայում ստացել է դետեկտիվ Օլիվիա Բենսոնի գլխավոր դերը, որը հետաքննում է սեռական հողի վրա կատարված հանցագործությունները։ Այդ դերը նրան բերել է քննադատների համակրանք և բազաթիվ պարգևներ ու անվանակարգեր, այդ թվում՝ 2005 թվականին «Ոսկե գլոբուս» և 2006 թվականին «Էմմի» մրցանակների հաղթանակներ։ 2004 թվականին հիմնադրել է «Joyful Heart Foundation» կազմակերպությունը, որն օգնություն է ցուցաբերել սեռական բռնության ենթարկված կանանց։
Հարգիթեյը 2007 թվականից հեռուստատեսային դրամայում ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է, որը մեկ դրվագի համար 375-385 հազար դոլար աշխատավարձ է ստանում[2][3]։ 2010 թվականին Forbes-ի վարկածով ընդգրկվել է «Հարյուր ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում՝ տարեկան ավելի քան 10 միլիոն դոլար եկամուտով[4]։ 2012 թվականից նրա հոնորարը սերիալի մեկ դրվագի համար կազմել է ռեկորդային 500,000 դոլար[5]։ 2013 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում Հարգիթեյն արժանացել է սեփական աստղին[6][7]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիշկա Մագդոլնա Հարգիթեյը ծնվել է 1964 թվականի հունվարի 23-ին Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում։ Նրա ծնողները 50-ականների դերասանուհի Ջեյն Մենսֆիլդը և հունգարացի բոդիբիլդեր Միկի Հարգիթեյն էին։ Դերասանուհին ընտանիքում միակ երեխան չէ. ունի երկու խորթ քույր՝ Ջեյն Մարի Մենսֆիլդը և Թինա Հարգիթեյը, երկու եղբայր՝ Միքլիս և Զոլտան Հարգիթեյերը և խորթ եղբայ՝ Անտոնիո Օտտավիանոն։
Նրա ծնողները ամուսնալուծվել են 1963 թվականի մայիսին, սակայն ավելի ուշ դատավորը նրանց մեքսիկական ամուսնալուծությունն անվավեր է ճանաչել։ Նրանք Մարիշկայի ծնվելուց մի քանի ամիս առաջ վերամիավորվել են, սակայն շուտով կրկին բաժանվել են։ Մի քանի շաբաթ անց Մենսֆիլդը ամուսնացել է ռեժիսոր Մեթ Քիմբերի հետ, որը նրա հետ աշխատել է 1964 թվականին Ուիլյամ Ինջի պիեսի մոտիվներով նկարահանված «Ավտոբուսի կանգառ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
1967 թվականի հունիսի 26-ին Ջեյն Մենսֆիլդը իր ընկերոջ Սեմ Բրոդիի հետ ավտովթարից մահացել է։ Մարիշկան, որն այդ ժամանակ երեքուկես տարեկան էր, գլխի վրա մնացած զիգզագաձև սպի ունի։ Նրա եղբայրներ Միքլիսը և Զոլթանը փոքր վնասվածքներ էին ստացել։ Մոր մահից հետո երեխաներին մեծացրել է Միկի Հարգիթեյը իր երրորդ կնոջ՝ Էլեն Սիանոյի հետ[8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Մարիշկան հաղթել է «Միսս Բևեռլի Հիլզ» գեղեցկության մրցույթում և զբաղեցրել չորրորդ տեղը «Միսս Կալիֆոռնիա» մրցույթում, որից հետո փոքր դերերով դերասանուհին սկսել է իր կարիերան։
1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին դերասանուհին ակտիվորեն նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում` նկարահանվելով «Գոբլիններ» (1985), «Կատարյալ զենք» (1991), «Բանկի կողոպուտ» (1993), «Թողնելով Լաս Վեգասը» (1995) և «Լեյկ Պլեսեդ։ Վախի լիճ» (1999) ֆիլմերում։ Դերասանուհին նաև ակտիվորեն նկարահանվել է հեռուստատեսային սերիալներում, որոնցից ամենահայտնի են «Մալիբուի փրկարարները», «Սայնֆելդ», «Շտապ օգնություն» սերիալները։
1999-ից մեր օրեր։ «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս»
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի գարնանը Հարգիթեյը բազմաթիվ հավակնորդներից ընտրվել է դետեկտիվ Օլիվիա Բենսոնի դերի համար։ Ի վերջո ընտրվել են վեց դերասանուհիներ և դերը ստացել է Մարիշկան։ Նրա խաղընկերոջ՝ Էլիոթ Սթեյբլերի դերին հավակնել են Թիմ Մեթիսոնը, Ջոն Սլեթերին և Քրիստոֆեր Մելոնին։ Մելոնին և Հարգիթեյը մասնակցել են NBC-ի ղեկավարության և ստեղծող Դիկ Վուլֆի կողմից կազմակերպված եզրափակչի ընտրությանը։ Լռություն է տիրում և Վոլֆը ասում է. «Դե ինչ, անկասկած, մենք պետք է ընտրենք Մելոնիին և Հարգիթեյին»։ Դերասանների դուետը, որոնք հերոսների միջև լարված քիմիա են ստեղծում, ինչպես հետագայում ասաց Վուլֆը։
2006 թվականի, նույնիսկ հղիության ընթացքում, դերասանուհին շարունակել է նկարահանվել սերիալում։ 2006 թվականին՝ հղիության վերջին ամիսներին, գնացել է արձակուրդ, իսկ նրա բացակայության ժամանակ սերիալում նրան փոխարինել է դերասանուհի Քոնի Նելսենը։
2009 թվականի մայիսին շոուի հետ պայմանագրի ավարտից հետո դերասանուհին իր գործընկեր Քրիստոֆեր Մելոնիի հետ ավելի շահավետ պայմանագիր է կնքել ևս երկու եթերաշրջանի համար։ Լուրեր էին պտտվել, որ NBC-ի ղեկավարությունը սպառնացել է փոխարինել այն դերասաններին, որոնք հսկայական հոնորարներ էին պահանջում, սակայն երկու ամիս անց հայտարարվել էր, որ հեռուստաընկերությունը, այնուամենայնիվ, նոր պայմանագիր է կնքել դերասանների հետ[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի օգոստոսի 28-ից Հարգիթեյը ամուսնացել է դերասան և սցենարիստ Փիթեր Հերմանի հետ[10]։ Զույգն ունի երեք երեխա՝ կենսաբանական որդին՝ Օգոստոս Միկլոշ Ֆրիդրիխ Հերմանը[11] և երկու որդեգրված երեխաները` դուստրը Ամայա Ջոզեֆին Հերմանը[12] և Էնդրյու Նիկոլաս Հարգիթեյ Հերմանը[13]։
Առողջական խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի դեկտեմբերի վերջին, Հարգիթեյը «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» սերիալի նկարահանումների ժամանակ անհաջող հնարքի կատարումից հետո տառապել է պնևմոթորաքսով։ Հունվար ամսին վիրահատվել է և դրանից անմիջապես հետո վերադարձել աշխատանքի[14]։ 2009 թվականի մարտի 3-ին կրծքավանդակի ցավերից հետո, որը կապված էր վնասվածքի հետ հոսպիտալացվել էր և պահանջվել է ևս մեկ վիրահատություն[15]։ Արձակուրդ չի վերցրել և վիրահատության պատճառով բաց է թողել տասներորդ եթերաշրջանի միայն մեկ էպիզոդ[16]։
Բարեգործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Հարգիթեյը հիմնել է սեռական բռնության զոհերի և մեծահասակների կողմից դաժան վերաբերմունքի ենթարկված երեխաների օգնության բարեգործական հիմնադրամ[17][18]։ 2010 թվականին հիմնադրամն օգնել է ավելի քան հինգ հազար տուժածների[19]։ 2011 թվականի ապրիլի դրությամբ հիմնադրամը ավելի քան 20 մլն հովանավորչական նվիրատվություններ է հավաքել տուժածներին օգնելու համար[20]։ Հարգիթեյը նաև պարբերաբար նվիրատվություններ է անում կարիքավորներին օգնելուն ուղղված տարբեր կազմակերպությունների[21][22][23][24]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1986-1987 | Դաունթաուն | Downtown | Ջեսի Սմիթ | Կանոնավոր դեր, 14 էպիզոդ |
1988 | Կեսգիշերային շոգ | In the Heat of the Night | Օրին Հիգս | 1 էպիզոդ |
1988 | Ֆրեդիի մղձավանջները | Freddy’s Nightmares | Մարշա | 1 էպիզոդ |
1988 | Ֆելքոն Քրեսթ | Falcon Crest | Կարլի Ֆիքս | 15 էպիզոդ |
1989 | Մալիբուի փրկարարները | Baywatch | Լիզա Փիթերս | 1 էպիզոդ |
1990 | Խելացին | Wiseguy | Դեբի Վիտալե | 1 էպիզոդ |
1990 | Հաշվապահ | Booker | Միշել Լարկին | 1 էպիզոդ |
1990 | Գաբրիելի կրակը | Gabriel’s Fire | Կարմեն | 1 էպիզոդ |
1992 | Շների զբաղմունք | Tequila and Bonetti | Անժելա Գարսիա | Կանոնավոր դեր, 14 էպիզոդ |
1993 | Հյուրանոցի սենյակ | Hotel Room | Դիանա | Մինի սերիալ |
1993 | Քեյ Ուեսթ | Key West | Լավրի | 1 էպիզոդ |
1993 | Սայնֆելդ | Seinfeld | Մելիսա Շենոն | 1 էպիզոդ |
1994 | Ամերիկացի աղջիկ | All-American Girl | Ջեյն | 1 էպիզոդ |
1995-1996 | Մի շտապեք շտապեցնել սերը | Can’t Hurry Love | Դիդի Էդելշտեյն | Կանոնավոր դեր, 19 էպիզոդ |
1996 | Էլեն | Ellen | Դարա | 1 էպիզոդ |
1996 | Միայնակ տղա | The Single Guy | Քեյթ Կոնկլին | 4 էպիզոդ |
1997 | Կրեկեր | Cracker | Դետեկտիվ Փենի Հեթֆիլդ | 1 էպիզոդ |
1997-1998 | Շտապ օգնություն | ER | Սինտայա Հուպեր | 13 էպիզոդ |
1999 - 2020 | Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Դետեկտիվ/սերժանտ Օլիվիա Բենսոն | Կանոնավոր դեր |
2005 | Կարգ ու կանոն։ Ատենակալների դատարանը | Law & Order: Trial by Jury | Դետեկտիվ Օլիվիա Բենսոն | էպիզոդ։ «Day» |
2000, 2005 | Կարգ ու կանոն | Law & Order | Դետեկտիվ Օլիվիա Բենսոն | 3 1 էպիզոդ |
2014 | Չիկագոյի ոստիկանություն | Chicago P.D. | Սերժանտ Օլիվիա Բենսոն | էպիզոդ։ «They’ll Have to Go Through Me» |
2015 | Չիկագոյի հրշեջներ | Chicago Fire | Սերժանտ Օլիվիա Բենսոն | էպիզոդ։ «We Called Her Jellybean» |
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1985 | Գոբլիններ | Ghoulies | Դոնա | |
1986 | Բարի գալուստ 18-ամյակ | Welcome to 18 | Ջոյ | |
1988 | Պարոն տիեզերք | Mr. Universe | Մարիշկա Հարգիթեյ | Կամեո |
1989 | Ֆինիշային գիծ | Finish Line | Լիզա Կարշ | Հեռուստաֆիլմ |
1991 | Կատարյալ զենք | Hard Time Romance | Ջենիֆեր | |
1991 | Ռոմանտիկայի համար դաժան ժամանակ | Hard Time Romance | Ջենիֆեր | |
1991 | Ելակի ճանապարհ | Sutoroberi rodo | Ջիլ Բաներ | |
1993 | Փակուղու մեջ | Blind Side | Մելանի | Հեռուստաֆիլմ |
1993 | Բանկի կողոպուտ | Bank Robber | Մարիսա Բենուա | |
1994 | Խաղացող | Gambler V: Playing for Keeps | Էտա Փլեյս | Հեռուստաֆիլմ |
1995 | Թողնելով Լաս Վեգասը | Leaving Las Vegas | Բարի մարմնավաճառ | |
1997 | Գիշերային մեղքեր | Night Sins | Փեյջ Փրայս | Հեռուստաֆիլմ |
1997 | Սատանայի փաստաբան | The Advocate’s Devil | Ռենդի | Հեռուստաֆիլմ |
1999 | Սերը ամերիկյան ձևով | Love American Style | Վենդի | Հեռուստաֆիլմ |
1999 | Լեյկ Պլեսեդ։ Վախի լիճ | Lake Placid | Մեյրա Օկուբո | |
2001 | Օծանելիք | Perfume | Դարսի | |
2004 | Մաքուր ճշմարտություն | Plain Truth | Էլլի Հարիսոն | Հեռուստաֆիլմ |
Վիդեո խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- True Crime: New York City (2005) - Դինա Դիքսոն
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակների և անվանակարգերի ցուցակ «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» սերիալի դետեկտիվ Օլիվիա Բենսոնիի դերի համար։
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
2000 | Արբանյակ | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2000 | Viewers for Quality Television Awards | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2000 | TV Guide Awards | Նոր սերիալի լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2004 | ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2004 | Prism Awards | Դրամատիկական սերիալում լավագույն ելույթ | Առաջադրված |
2004 | Ալեն Գրեյսի անվան մրցանակ | Դրամայում անձնական նվաճումներ լավագույն կանացի դերի համար | Հաղթանակ |
2004 | Էմմի | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2005 | Ոսկե գլոբուս | Դրամայում լավագույն կանացի դեր | Հաղթանակ |
2005 | Էմմի | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2006 | ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2006 | Էմմի | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Հաղթանակ |
2007 | TV Land Awards | Սիրված խուզարկու | Առաջադրված |
2007 | ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2007 | Prism Awards | Դրամատիկական սերիալում լավագույն ելույթ | Հաղթանակ |
2007 | Էմմի | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2008 | Էմմի | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2009 | ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2009 | People’s Choice Awards | Սիրված հեռուստաաստղ | Առաջադրված |
2009 | Ալեն Գրեյսի անվան մրցանակ | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Հաղթանակ |
2009 | Ոսկե գլոբուս | Դրամայում լավագույն կանացի դեր | Առաջադրված |
2009 | Էմմի | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2010 | ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2010 | Էմմի | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2011 | People’s Choice Awards | Favorite TV Crime Fighter[25] | Առաջադրված |
2011 | ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2011 | Էմմի | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2012 | Muse Awards | New York Women in Film & Television | Հաղթանակ |
2013 | Հոլիվուդյան փառքի ծառուղի | «Փառքի ծառուղու» աստղ | Հաղթանակ |
2014 | People's Choice Awards | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
2014 | Գրեյսի | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Հաղթանակ |
2014 | Prism Awards | Սյուժետային գծում լավագույն ելույթ | Առաջադրված |
2015 | People's Choice Awards | Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ «Meloni, Hargitay seal deal with 'SVU' — Entertainment News, Gotham, Media — Variety». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 12-ին.
- ↑ NBC Picks Up ‘Law & Order: LA’ For Fall; ‘SVU’ Cleared For 12th Season With Cast; Original ‘L&O’ Looks Good For Record 21st — Deadline.com
- ↑ Celebrity 100 2011 — Forbes.com
- ↑ «'Law & Order: SVU' Star Mariska Hargitay Inks New Deal With Universal Television (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Liz Raftery (2013 թ․ նոյեմբերի 10). «Mariska Hargitay Gets a Star on the Hollywood Walk of Fame». TV Guide. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «THE HOLLYWOOD CHAMBER OF COMMERCE WALK OF FAME COMMITTEE ANNOUNCES NEW WALK OF FAME HONOREES FOR 2012». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Mariska Hargitay Biography — life, family, story, death, history, school, mother, young, son, old, born — Newsmakers Cumulation
- ↑ 'Law & Order: SVU' stars Christopher Meloni and Mariska Hargitay sign on for two more years | Show Tracker | Los Angeles Times
- ↑ «Mariska Hargitay is married to Peter Hermann». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Mariska Hargitay Gave Birth to a Baby Boy
- ↑ «Mariska Hargitay Adopted a Baby Girl». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Mariska Hargitay Adopted a Baby Boy
- ↑ «Mariska Hargitay Says "Stunt" Led to Partially Collapsed Lung». TVGuide. OpenGate Capital. 2009 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Mariska Hargitay hospitalized for chest pains; According to the sources, more surgery is likely for the star». msnbc.com. NBC. 2009 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
- ↑ Dos Santos, Kristin; Megan Masters (2009 թ․ մարտի 16). «Exclusive! SVU Boss: Mariska Hargitay Will Be Back This Season». E! Online. Comcast. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.
- ↑ Martin, Crystal. «Behind the Scenes with Mariska Hargitay». Redbook. Hearst Corporation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
- ↑ The Guide: What's Worth Watching(անգլ.) // TV Guide : magazine. — 2010. — С. 8.
- ↑ Oglethorpe, Alice. «Real American Heroes» Shape, November 2010, Page 186
- ↑ Sonia Harmon, Kate Meyers and Susan Pocharski. «Ladies Who Give Back», Ladies' Home Journal (April 2011), pages 84-85
- ↑ Goldberg, Lesley (2011 թ․ սեպտեմբերի 27). «'Law & Order: SVU's' Mariska Hargitay Donates $100,000 to UCLA». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Hargitay, Mariska (April 26, 2012). «Violence Against Women Act Helps Restore Lives». The Huffington Post
- ↑ «Campaign Donors: Fundrace 2012»(չաշխատող հղում). Huffpost Fundrace. Retrieved December 21, 2012.
- ↑ «Mariska HargitayPolitical Campaign Contributions2012 Election Cycle». CampaignMoney.com. Retrieved December 21, 2012.
- ↑ «Nominations Announced for The "People's Choice Awards 2011" to Be Hosted by Queen Latifah, Jan. 5, 2011 on the CBS Television Network». CBS (Press release). 2010 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիշկա Հարգիթեյ» հոդվածին։ |
|
- Հունվարի 23 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ